Ռուսաստանը պետք է դադարի սպանել Ուկրաինայի խաղաղ բնակիչներին. Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ռուսաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել հարձակումները Ուկրաինայի խաղաղ բնակչության վրա, գրում է Deutsche Welle-ն։
«Խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական այս ռմբակոծությունը պետք է դադարեցվի անմիջապես»,- ասել է նա։
Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ Ռուսաստանն այլևս չի կարող հաղթել այս պատերազմում մարտի դաշտում, պետք է դադարեցնի սպանությունները և ճանապարհ բացի խաղաղ բանակցությունների համար։