Ադելի Hello երգի տեսահոլովակը 1 մլրդ դիտում է գրանցել
Բրիտանացի երգչուհի Ադելը նոր ռեկորդ է սահմանել Vevo երաժշտական ծառայության էջում, որտեղ նրա Hello երգի տեսահոլովակը բոլորից արագ 1 մլրդ դիտում է գրանցել։ Ինչպես նշում է gazeta.ru-ն, երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Քսավյե Դոլանը, Vevo-ում է հայտնվել մոտ 3 ամիս առաջ:
Աղբյուրը մանրամասնում է, որ նախորդ ռեկորդակիրներն էին Ուիզ Խալիֆան և Չառլի Պուտը` See You Again տեսահոլովակով: Ի դեպ, այս տեսահոլավակի պարագայում կես տարի է պահանջվել 1 մլրդ դիտման ցուցանիշին հասնելու համար:
Նշվում է նաև, որ YouTube կայքում պրեմիերայից հետո 5 օրվա ընթացքում Hello-ն ունեցել է 100 մլն դիտում։