ՀԱՊԿ-ում խնդիրներ կան, բայց կազմակերպությունը նպաստում է անդամ երկրների ինքնիշխանության պահպանմանը. Պուտին (տեսանյութ)
«Մենք, իհարկե, տեսնում ենք ոչ միայն ձեռքբերումները, այլև խնդիրները։ Բայց մեզ համար ակնհայտ է, որ ՀԱՊԿ շրջանակում համատեղ աշխատանքը բերում է գործնական տեսանելի արդյունքների, օգնում է ապահովել մեր երկրների ազգային շահերի, ինքնիշխանության, անկախության պաշտպանությանը»,- ասել է ՌԴ նախագահը Երևանում ընթացող ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։
Պուտինը հավելել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների համագործակցության դինամիկան 2022 թվականին աճել է։