Ուկրաինայում այս պահին հրթիռակոծություն է
Ուկրաինայի մի շարք շրջաններում պայթյուններ են հնչել։ Մասնավորապես, հրթիռային հարվածներ են հասցվել Խարկովում, Նիկոլաևում, Դնեպրոպետրովսկում, Զապորոժիեում, Օդեսայում, Պոլտավայի շրջաններում և Խերսոնում, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։
Բոլոր շրջաններում հնչում է օդային տագնապի ահազանգ։
Նիկոլաևի ղեկավար Վիտալի Կիմը հայտնել է, որ Ռուսաստանը բազմաթիվ հրթիռներ է արձակել հարավից և արևելքից, սակայն հակաօդային պաշտպանությունը գործում է տարածաշրջանում։