Ունենք Հայրենական պատերազմի իրավիճակ, որը պահանջում է ժողովրդի մասնակցությունը. Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն առաջին անգամ է Արցախի խորհրդարանում։ Նա նկատում է, որ այս պահին Արցախում է, քանի որ երկրում Հայրենական պատերազմի իրավիճակ է, իսկ նման պահերի ազգը պետք է միասնական լինի։
«Իրավիճակը պահանջում է ամբողջ ժողովորդի մասնակցությունը պաշտպանական գործին»,- խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց Վարդանյանը։
Նա ներկայացրեց, թե ինչ ծրագրեր է նախատեսում իրականացնել Արցախում և հավելեց, որ ամբողջ ազգը պետք է ներգրավվի հայրենիքը պաշտպանելու մեջ։