Մոսկվայում հրդեհ է բռնկվել Ալժիրի դեսպանի նստավայրում
Ալժիրի դեսպանի մոսկովյան նստավայրում հրդեհ է բռնկվել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունները։
«Մոսկվայի կենտրոնում՝ Սպիրիդոնովկա փողոցում, հրդեհ է բռնկվել Ալժիրի դեսպանի նստավայրի շենքում»,- հաստատել են փրկարարները։
Ըստ աղբյուրների՝ հրդեհը բռնկվել է կարճ միացման պատճառով։ Հրդեհն արագ մարվել է։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։