Իրանը բանակ է ուղարկել Քուրդիստանի նահանգ
Իրանի իշխանությունները բանակ են ուղարկել Քուրդիստանի նահանգ՝ սահմանը պաշտպանելու և քրդական զինված խմբավորումների դեմ պայքարելու համար։
Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Մուհամմեդ Իսմայիլ Քուսարին, փոխանցում է Jamaran գործակալությունը։
«Անջատողականներն Իրաքյան Քրդստանից մտել են Իրան՝ գրավելու մեր երկրի մի մասը»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ ցամաքային զորքեր են ուղարկվել Իրանի արևմտյան նահանգ՝ բնակչության անվտանգությունն ապահովելու և սահմանը պաշտպանելու համար։