Մենք պետք է պատրաստվենք նաև ամենավատ սցենարին, Կիևի մի մասը հնարավոր է տարհանվի. Կլիչկո
Կիևցիներին սպասվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենավատ ձմեռը, և եթե իրավիճակը զարգանա ամենավատ սցենարով, քաղաքի բնակիչների մի մասը կարող է տարհանվել, BILD-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Նրա խոսքով՝ Կիևի բնակիչները պետք է պատրաստվեն ցածր ջերմաստիճանի պայմաններում համատարած հոսանքազրկման սցենարին։
«Մենք պետք է պատրաստվենք նաև ամենավատ սցենարին։ Դա կարող է տեղի ունենալ, եթե համատարած հոսանքազրկում լինի, և ջերմաստիճանն էլ ավելի ցածր լինի։ Այնուհետև քաղաքի մի մասը պետք է տարհանվի»,- ասել է Կլիչկոն։