Եթե ընդունեինք սահմանադրական փոփոխությունները, կասեին՝ ընդունեցին մեկ մարդու համար. Արթուր Թովմասյան (տեսանյութ)
Ես մտավախություն ունեի հանրաքվեի օր նշանակեմ։ Այս մասին Արցախի խորհրդարանական նիստի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ անդրադառնալով սահմանադրության փոփոխություններին։
ԱԺ նախագահը նշեց, որ Արցախի Հանրապետությունը չուներ այն ներուժը, որով կարող էր հոդվածներ փոխել։
«Եթե մենք ընդունեինք սահմանադրական փոփոխությունները, պատմության մեջ պետք է գրվեր, որ Ազգային ժողովը՝ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ, այնպիսի օրենք ընդունել, որը մեկ մարդու համար է»,- ասաց Արթուր Թովմասյանը։
Նա նկատեց, որ օրինակ Մեծ Բրիտանիան սահմանադրություն չունի, բայց գոյատևում, ապրում ու զարգանում է: