Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը դատապարտում են Սիրիայում ահաբեկչական գործողությունները
Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը, որպես Աստանայի գործընթացի երաշխավոր երկրներ, դատապարտել են Սիրիայում ահաբեկչական խմբավորումների աճող ակտիվությունը։
Նրանք պատրաստ են հետագայում էլ համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում։
Այս մասին ասվում է Աստանայի ձեւաչափով Սիրիայի հարցով 19-րդ միջազգային հանդիպման արդյունքներով հրապարակված համատեղ հայտարարության մեջ։
«Մենք մեր վճռականությունն ենք հայտնել շարունակել համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում բոլոր ձևերով և դրսևորումներով, ինչպես նաև հակազդելու անջատողական ծրագրերին, որոնք ուղղված են Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարմանն ու հարևան երկրների ազգային անվտանգությանը»,- ասված է հայտարարության մեջ։