Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ժամանել է Երևան
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ժամանել է Երևան, որտեղ կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նստաշրջանին, որը տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ։
Օդանավակայանում նրան դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։