Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 50-ի
Թուրքիայի արևմտյան հատվածում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 50 մարդ, որոնցից 33-ը դուրս են գրվել հիվանդանոցներից: Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը՝ այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։
Նշվում է, որ 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմուտքում: Ցնցումները գրանցվել են 01.08 UTC (04.08 Մոսկվայի ժամանակով): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դուզջե քաղաքից 14 կիլոմետր հարավ-արևելք: Օջախն ընկած էր վեց կիլոմետր խորության վրա։ Շրջանի ուսումնական հաստատություններում դասերը դադարեցվել են։
«Ունեինք 50 վիրավոր, նրանցից 33-ը դուրս են գրվել հիվանդանոցներից»,- լրագրողներին ասել է Սոյլուն: