Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Մեկ տարի հետո վախենում եմ պատկերացնել, թե գյուղից ինչ կմնա. Խնածախի ղեկավար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունները հատկապես հարվածեցին մեր սահմանամերձ գյուղերին, անցել է 2 ամսից ավելի, սակայն արձագանքները դեռ չեն մարել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կան գյուղից հեռացողներ: «Հեռանալու մտադրություն ունեցող ընտանիքները քիչ չեն։ Չէի ասի՝ գյուղը կիսով չափ դատարկվելու վտանգի առաջ է կանգնած, բայց 10-15 ընտանիք կա, որ հեռանալու որոշում է կայացրել»,- ասաց Խնածախի ղեկավարը:

Նա նշեց, որ գյուղում բնակվում էր 153 ընտանիք, այս պահին կա 148-ը, բայց քանի որ հեռանալու մտադրություն ունեցող ընտանիքներ կան, հայտնի չէ, թե հետագայում քանի ընտանիք կմնա գյուղում: Մարդիկ հեռանում են ոչ միայն անվտանգային, այլեւ սոցիալական խնդիրների պատճառով:

«Հարյուր հեկտարի չափով դիտարկվում են թշնամու կողմից մեր արոտավայրերը, մարդիկ վախենում են այնտեղ անասուններին արածելու տանել: Բնակիչների հետ վատ են վերաբերվում, անշնորհքություններ են թույլ տալիս թշնամիները: Անասնապահներին փորձում են վիրավորել, մտնում են մեր վերահսկողության տակ գտնվող տարածք, անասուններին են փորձում գողանալ: Երկու կով են տարել մեկ տարի առաջ, ու այդ գյուղացին ոչ մի օգնություն չի ստացել՝ ո՛չ մարզպետարանից, ո՛չ մի տեղից: Թե՛ աջ, թե՛ ձախ կողմերից թշնամու դիտարկման տակ են արոտավայրերը, մի հիսուն մետր այս կողմից, մի հիսուն մետր այն կողմից, մարդիկ, անվտանգության նկատառումներից ելնելով, ստիպված չեն գնում»,- մանրամասնում է վերջինս:

Խնածախի ղեկավարը պատմում է, որ հեռացող համագյուղացիների հետ կապ է պահում, փորձում է նրանց օգտակար լինել, սակայն գրեթե ամեն օր լսում է, որ այս կամ այն բնակիչը պատրաստվում է հեռանալ:

«Հինգ օրվա մեջ արդեն երկու ընտանիք հեռացել է գյուղից: Մարդիկ թողնում են սրբավայրերը, գերեզմաններն ու հեռանում: Եթե այսպես շարունակվի, մեկ տարի հետո վախենում եմ պատկերացնել, թե գյուղից ինչ պատկեր կմնա: Ինչով կարողանում եմ, օգտակար եմ լինում, ասում եմ՝ դիմեք, սա կանեմ, այն կանեմ, կարիքավորներին օգնում ենք, բայց դա էլ չի օգնում արդեն»,- շեշտում է նա:

Միրզոյանը բարձրաձայնում է մեկ այլ կարեւոր խնդիր՝ ձմեռը չափազանց բարդ է լինելու բնակիչների համար, քանի որ չնայած գյուղը գազ ունի, սակայն բնակիչներն իրենց տներում գազ ունենալու հնարավորություն չունեն։ Խնածախի գյուղապետը պատմում է, որ ցանկացած միացում բնակչի համար արժենալու է 400-500 հազար դրամ, սակայն գյուղի ոչ մի բնակիչ այդքան գումար չունի գազիֆիկացումով ինքն իրեն ապահովելու համար:
«Ո՛չ գազ կարող են իրենց թույլ տալ, ո՛չ վառելափայտ, լավ, այս մարդիկ ի՞նչ անեն, ո՛չ աշխատանք կա, ո՛չ անվտանգությունն է ապահովված: Մարդիկ ստիպված վաճառել են իրենց անասունները, գյուղացիներից մեկն իր երկու հարյուր ոչխարները պիտի ծախեր, որովհետեւ պահել չեն կարողանում։ Լավ, այդ մարդիկ ինչպե՞ս պետք է կարողանան գոյատեւել»,- ահազանգում է Խնածախի վարչական ղեկավարը»: