ԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավորՏավուշում ոստիկանը մեքենայով բախվել է ձիուն և կողաշրջված հայտնվել այգում. նա տեղում մահացել էԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան նվազել է
Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը չի մտնում ՀԱՊԿ-ի իրավասության մեջ․ ռուս պաշտոնյա

Նոյեմբերի 23-ին Երևանում կկայանա ՀԱՊԿ-ի գագաթնաժողով, որին մասնակցելու համար Երևան կժամանի ՌԴ նախագահ Պուտինը: Ի՞նչ ակնկալիքներ ունի Երևանը այս գագաթնաժողովից ու ՀԱՊԿ-ից: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ Եթե պայմանագրի մասնակից պետություններից մեկը ենթարկվում է ագրեսիայի (զինված հարձակում, որը սպառնում է անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը), ապա դա մասնակից պետությունների կողմից դիտարկվում է որպես ագրեսիա սույն Համաձայնագրի մասնակից բոլոր պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի դեպքում, բոլոր մյուս մասնակից պետությունները, այդ պետության խնդրանքով, անհապաղ նրան պետք է տրամադրեն անհրաժեշտ օգնություն, ներառյալ ռազմական: Այսպես է հնչում 2012 թ.-ի ապրիլի 26-ի Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության հենքում գտնվող անդամ պետությունների պայմանագրի 4-րդ կետը:

Նոյեմբերի 23-ին Երևանը որպես կազմակերպության նախագահող հյուրընկալում է Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության գագաթնաժողովը: Գագաթնաժողովի նախօրերին Аргументы и факты-ի թերթի հետ զրույցում Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը ի պատասխան Մոսկվայի կողմից Երևանին հնարավոր ավելի եռանդուն օգնության մասին հարցին կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը չի մտնում ՀԱՊԿ-ի իրավասության ներքո, և անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքնուրույն է որոշում իր վերաբերմունքը դրան: Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ-ի գագաթնաժողովից օրեր առաջ այս կառույցին է անդրադարձել նաև Ադրբեջանի նախագահ Ալիևը, ըստ որի՝ ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ավելի շատ բարեկամ ունի, քան Հայաստանը։ Ալիևի պնդմամբ՝ Երևանին չի հաջողվել բացասաբար տրամադրել ռազմական այդ դաշինքին Բաքվի դեմ, քանի որ կազմակերպության մյուս անդամները չեն տրվել «Հայաստանի սադրանքներին»: Վերլուծաբան Էմիլ Ավդալիանին Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի (Center for European Policy Analysis) կայքում հրապարակած իր «Ռուսաստանի մեռնող եվրասիական երազանքը» հոդվածում գրում է, որ տասնամյակներ շարունակ Հայաստանում ձևավորվել էր այն մոտեցումը, որ ՀԱՊԿ անդամակցությունը և Ռուսաստանի հետ դաշինքը կհավասարակշռի «Ադրբեջան-Թուրքիա առանցքը»: Ըստ վերլուծաբանի՝ պարզվեց՝ դա լուրջ սխալ էր, քանի որ «Ռուսաստանն Ադրբեջանի հետ հարաբերություններն արժեքավորում է առնվազն նույնքան (եթե ոչ ավելի), քան Հայաստանի հետ»: Ավդալիանիի կարծիքով՝ Կրեմլի կրավորական դիրքը Երևանի ներգրավվածության կոչերին ինչպես ղարաբաղյան երկրորդ պատերազմի, այնպես էլ դրան հաջորդած Ադրբեջանի հետ արդեն Հայաստանի սուվերեն տարածքում ծավալված բախումների ժամանակ ակնհայտորեն վկայում են, որ «Ռուսաստանը ոչ միայն չցանկացավ, այլև չկարողացավ օգնության հասնել Հայաստանին։ Հասկանալի է, որ դա ստիպեց Հայաստանին կասկածի տակ դնել իր անվտանգության հենքերը»: Ըստ նրա՝ «Պատերազմն Ուկրաինայում ունեցավ ևս մեկ ոչ այնքան տեսանելի հետևանք: Կրեմլի ինտեգրացիոն նախագծերը քայքայման եզրին են»:

ԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալլոնը Ամերիկայի ձայնի հետ զրույցում շեշտում է՝ Հայաստանը Խորհրդային Միության փլուզումից հետո երկար տարիներ կախված է եղել ռուսական ռազմական ներկայությունից և ռազմակայանից իր անվտանգությունը ապահովելուն համար: Երբեք չեմ պնդել, որ ռուսական ներկայությունը կարևոր չէ Հայաստանի համար, ասում է կոնգրեսականը՝ հիշեցնելով, սակայն, որ այսօր աշխատանքներ են տարվում անվտանգության ոլորտում ամերիկյան ներգրավվածության ուժեղացման ուղղությամբ: «Այն, ինչ ես ուզում եմ, իհարկե, դա այն է, որ ԱՄՆ-ն ավելի շատ ներգրավված լինի Հայաստանի անվտանգության հարցում: Մենք աշխատում ենք այս ուղղությամբ և փորձում ենք իսկապես լինել ավելի գործուն»,- պնդում է կոնգրեսական Փալլոնը: Կոնգրեսի հայկական հանձնախմբի մյուս համանախագահ կոնգրեսական Ջեքի Սփիեռի կարծիքով էլ Ռուսասատնը չի հանդիսանում Հայաստանի պաշտպանը: Նա հույս ունի, որ Միացյալ Նահանգները կզբաղեցնի այդ տեղը: «Մենք ուզում ենք դա, բայց դեռևս ռուսական ռազմաբազաներ են Հայաստանում։ Նրանք պետք է գնան: ԱՄՆ-ը չի կարող լինել Հայաստանի պաշտպանը, քանի դեռ Հայաստանը պաշտպանվում է Ռուսաստանի կողմից»,- կարծում է կոնգրեսականը: Նրա խոսքով՝ Մոսկվան Երևանի հանդեպ իրեն դրսևորել է որպես անվստահելի դաշնակից, ուստի Հայաստանը Վրաստանի, մերձբալթյան երկրների օրինակով պետք է հարաբերությունները խզի Մոսկվայի հետ՝ արևմտյան օժանդակություն ստանալու համար:

«Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու խիստ պարտավորություն կպահանջվի, որպեսզի Արևմուտքն ամբողջությամբ ընդունի Հայաստանին, և դա այն է, ինչ պետք է տեղի ունենա, քանի որ Հայաստանն ավելի համահունչ է Արևմուտքին, քան Ռուսաստանին»,- պնդում է նա: Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի կարծիքով էլ Հայաստանի հիմնական առաջնահերթությունն է անվտանգության խնդիրը, քանի որ երկիրը գտնվում է դժվար տարածաշրջանում: «Հայաստանի երեք հիմնական առաջնահերթ խնդիրներն են՝ անվտանգություն, անվտանգություն և կրկին անվտանգություն, ուստի Միացյալ Նահանգներում մեր հիմնական գործն է ապահովել Հայաստանի սահմանների անվտանգությունը»,- ասում է Բարդսամյանը:

Իսկ այդ ընթացքում Երևանը շարունակում է պատրաստվել ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին, որի շրջանակում կառույցում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպում կունենա նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 2020 թվականի ղարաբաղյան պատերազմից ու դրան հաջորդած Ադրբեջանի հետ սահմանային բախումներից ի վեր սա Պուտինի առաջին այցն է ռազմական դաշինքի նիստի շրջանակում ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ իր դաշնակից երկիր։