Մահաբերները. դիակառքի իրական վարորդն ու ուղևորը
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար և կից գրել.
«Աստված հեռու պահի սրանց «օգնությունից»։ Դիակառքի իրական վարորդն ու ուղևորը՝ շտապ բուժօգնության մեքենայի ղեկին և սրահում։ Մահաբերներ։
Ոչ ոք չի ուզում հիշել, թե քանի մարդ է մահացել այն ժամանակ, երբ արտակարգ դրության ժամանակ պարեկն էր Տիգրան Ավինյանը, իսկ ՀՀ առողջապահության նախարարը՝ Արսեն Թորոսյանը։
Հաշվեքննիչ պալատն արձանագրել է այն միլիոնավոր դրամների չարաշահումները, որոնք իրականացվել են սրանց ձեռքով։ Իշխանափոխությունը կպարզի բոլոր այն հանցանքները, որ սրանք, իրենց գարշելի առաջնորդի հետ միասին, իրագործել են հայ ժողովրդի հանդեպ»: