Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում. կան տասնյակ վիրավորներ
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Դուզջե նահանգի Գյոլաք շրջանում տեղի ունեցած 5,9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով 35 մարդ է տուժել։
Այս մասին չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 23-ին, հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթթին Քոջան։
Anadolu-ն հայտնում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 04:08-ին և զգացվել նաև Ստամբուլում։
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։