Սիրիական հրթիռները կրկին հարվածել են Թուրքիային
Սիրիայի հյուսիսից ահաբեկիչների կողմից արձակված երեք հրթիռ է ընկել Թուրքիայի տարածք, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Քիլիս քաղաքի մոտ գտնվող թուրքական սահմանային Օնջուպինար անցակետի մոտ հրթիռներ են պայթել։
Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Տարածաշրջանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։