Մոսկվայում առատ ձյան և բքի պատճառով չվերթները հետաձգվում են
Եղանակային ոչ բարենպաստ պայմանները, մասնավորապես ձնաբուքը, կաթվածահար են արել Մոսկվայի օդանավակայանների աշխատանքը, այս մասին տեղեկացնում է Ria Novosti-ն: Առատ ձյան ու բքի պատճառով «Շերեմետևո» օդանավակայանը չեղյալ է հայտարարվել 130-ից ավելի չվերթ, իսկ 17-ը` հետաձգվել է:
«Դոմոդեդովո» օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 9, հետաձգվել՝ 25 չվերթ, «Վնուկովո»-ում՝ 2 չվերթ հետաձգվել է, 1-ը՝ չեղյալ հայտարարվել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ առատ ձյան տեսքով Մոսկվային է մոտենում նոր հզոր ցիկլոն: