Թող ID ստանա, ապրի` առանց անձնագրի.այն դառնում է ճոխության առարկա. «Հրապարակ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ»Մարտի 1-ի քրեական գործով Փաշինյանի շահերը պաշտպանած Գիվի Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Փաշինյանի․ «Ժողովուրդ»Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է․ «Հրապարակ»Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը». «Հրապարակ»Հասցեներ, որտեղ մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՓաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է․ «Ժողովուրդ»ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում. «Հրապարակ»Հրդեհ ԱՄՆ-ի միջուկային օբյեկտում. կա վիրավոր և ռադիոակտիվ նյութերի արտանետումԲռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածու Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահելՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակ2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու այս խայտառակության համար․ «Ժողովուրդ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»Հող են պատրաստում. «Հրապարակ»Քննություն հանձնելու գումար են փոխանցել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ ինչ է բացահայտվել ԵՊՀ-ում ձերբակալությունների գործով․ «Ժողովուրդ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԷրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՔննարկվել է Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը տեխնոլոգիական կրթության ոլորտումԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվի«Կտեսնեմ». Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Իսրայելի նոր կառավարության ձևավորմանըՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՈւկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Զելենսկին մանրամասներ է հայտնելԳալյանի գլխավորությամբ քննարկվել է Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգըCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակը«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsՀայաստան-Սլովենիա գործարար համաժողով է տեղի ունեցելԹուրքիան նախազգուշացրել է Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՎթարային ջրանջատում Արագածոտնի մարզում. հասցեներԳերմանիայում պայթյունը քանդել է բնակելի շենքի մի մասը. չորս մարդ տուժել է, երեքն անհետ կորել ենԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՄբապեի սկանդալային արտահայտությունից հետո Ռեալը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկելՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Ա․ Բադալյանի հետԳերմանիան քվանտային կապի փորձնական ցանց է գործարկել՝ կիբեռհարձակումներից պաշտպանվելու համարՔննարկվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-հնդկական համագործակցության հնարավորությունըԽարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲՌուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններինՀայաստանի արդարադատության նախարարը հաստատեց․ դատարանի որոշումների կատարումը պարտադիր է բոլորի համարՌուսաստանի ԶՈւ–ն Ուկրաինայում հարվածներ է հասցրել նավերի, լոգիստիկ կենտրոններիԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԻշխանություններն անցողիկ են, հայրենիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հերոսները՝ հավերժականԵրվանդ Օտյանի փողոցում փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել ենՖրանսիայում անկարգությունների մասնակիցներին կարող են պարտավորեցնել մինչև 10 հազար եվրո փոխհատուցում վճարել պատճառված վնասի համար
Տեսանյութ

Տարոնիկի գյուղապետը հրահանգել է չխոսել. (տեսանյութ)

Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչներն ահազանգում են: Գյուղում ջուր չկա: Կենցաղում օգտագործելու և խմելու համար գյուղացիները ստիպված կամ գնում են մոտակա գյուղեր և կամ էլ օգտվում են խորքային հորերի ջրերից, որոնք ոչ քլորացվում ու ոչ էլ համապատասխան ստուգման են ենթարկվում: Արտեզյան ջրերը թեև խմելու համար լավագույն տարբերակը չեն, սակայն գյուղացիներն այլընտրանք չունեն:

Խորքային հորերից ամենմոտը գտնվում է Տարոնիկից դեպի Մեծամոր թանգարան տանող ճանապարհին, որտեղ էլ newspress.am-ի նկարահանող խումբը շարժվեց մեքենայով, սակայն, հարկ է նկատել, որ գյուղի բնակիչների 80 տոկոսը այս հեռավորությունն ամեն օր ստիպված է ոտքով հաղթահարել: Խորքային այս հորը գտնվում է 3 կմ հեռավորության վրա: Տարոնիկիցիների խոսքով գյուղամիջյան աղբյուրի ջուրը, թեև ավելի մոտ է, սակայն այստեղ որակի խնդիր կա. կոշտ է, խմելու համար ոչ պիատանի ու նստվածք է տալիս:

Այս խնդիրն ավելի քան 10 տարվա պատմություն ունի: Դեռ մի քանի տարի առաջ գյուղացիները դիմել են «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը, սակայն նրանց ասել են, թե հերթի կանգնենք ու, հերթը դեռ չի հասել:

Թեև գյուղը չունի նաև մշակույթի տուն և մանկապարտեզ, սակայն գյուղացիների համար թիվ մեկ խնդիրը միշտ եղել է ջուրը: Հենց այս հարցն էլ որպես թիրախ օգտագործելով՝ Արմեն Խլղաթյանն ընտրվեց Տարոնիկի գյուղապետ: Համենայնդեպս գյուղացիները վստահեցնում են, որ գյուղապետն ընտրվելուց առաջ խոստացել է օգտագործել իր մերձավոր ԱԺ պատգամավոր Հրանտ Դավթյանի դիրքը և այս հարցը ներկայացնել վարչապետին: Թեև նախընտրական խոստումից շուրջ երկու տարի է անցել, սակայն սայլը տեղից չի շարժվել:

Մեր նկարահանող խումբը փորձեց թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալ հենց գյուղապետից: Սակայն, ինչպես ասում են, նա տարածքում էր, բայց տեղում չէր:

Գյուղապետարանի աշխատակիցների խոսքով, Արմեն Խլղաթյանը վատառողջ է և չի ներկայանում աշխատանքի ու հրահանգել է, որ իր բացակայության ժամանակ գյուղապետարանից ոչ-ոք, ոչ մի թեմայի շուրջ ոչ մի հարցի չպատասխանի:

Զավեշտալին այն է, որ գյուղապետարանն ուներ 15 աշխատող և ոչ-ոք իրավասու չէր մեր հարցին պատասխանել: Աշխատակիցներից հայտնեցին, որ ո՛չ փոխգյուղապետ ունեն, ո՛չ էլ աշխատակազմի ղեկավար:

«Այս տեղերը թափուր են»,- ասացին նրանք:

Մանրամասները՝ տեսանյութում