Իրանի ռազմական հրամանատարը խոստացել է առևանգել Նեթանյահուին
Սպահան նահանգի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ Մոջթաբա Ֆադան սպառնացել է առևանգել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և նրան Իրան բերել ստրուկի օձիքով կապած։
Այդ մասին իրանցի զինվորականներն ասել են կառավարամետ Bahar News թերթին։
Իրանցի զինվորականները նաեւ կոչ են արել ոչնչացնել հրեական պետությունը՝ այն անվանելով երեխասպան ռեժիմ։