Ռուսաստանը ռեկորդային քանակությամբ ոսկի է ուղարկել Չինաստան
Ռուսաստանից Չինաստան ոսկու ներմուծումը հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնապատկվել է՝ հասնելով 2,16 տոննայի, գրում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՉԺՀ-ի մաքսային գլխավոր վարչության տվյալները։
Խոսքը ոսկու հումքի մասին է:
Դրամական արժեքով առաքումները նույնպես կրկնապատկվել են՝ հասնելով 124,6 միլիոն դոլարի։
Դատելով Չինաստանի ամսական վիճակագրությունից՝ սա ամենամեծ առաքումն է առնվազն 2016 թվականից ի վեր։