Անդրանիկի փողոցում ասֆալտը երեք շաբաթ է՝ քանդված է, մեքենաները ջարդվում են. Էռնեստ Ավանեսով (տեսանյութ)
Երևանի ավագանու նիստի ժամանակ ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը նշեց, որ, օրինակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Անդրանիկի փողոցում, ասֆալտը, որ դեռ մեկ տարի չկա, որ արվել է, երեք շաբաթ է՝ քանդված է, որևէ գծանշում չկա:
«Մեկ տարի չկա, որ ասֆալտն արվել է, ի՞նչն է խնդիրը, որ նորից այդպիսի աշխատանքներ են արվում»,- հարցրեց ավագանու անդամը: