Տնտեսագիտական համալսարանում, որտեղից տարհանել են ուսանողներին ու դասախոսներին, գազի արտահոսք չկա. համալսարան
Տնտեսագիտական համալսարանի շենքում, որտեղ տարօրինակ հոտի պատճառով տարհանվել են ուսանողներն ու դասախոսները, գազի արտահոսք չկա: Այս մասին տեղեկանում ենք համալսարանի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հաղորդագրության մեջ նշվում է. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի մասնաշենքում, որը գտնվում է Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում, տարօրինակ հոտ է զգացվել։ Այս պահին այնտեղ են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ներկայացուցիչները և Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը։
Այս պահին պարզվել է, որ գազի արտահոսք չկա։
Տուժածներ չկան»: