Թուրքիայում Դինքի հիշատակի արարողությունը հսկվել է մեծ թվով ոստիկանների կողմից
Ստամբուլում Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցի միջացառումների անցկացմանը հետևել են մեծ թվով ոստիկանական ուժեր, ինչի մասին տեղեկացնում է sondakika.com կայքը:
Դինքի սպանության 9-րդ տարելիցի միջոցառումների հետ կապված մեծ բազմություն է հավաքվել Ագոս թերթի խմբագրատան մոտ:
Անվտանգության ուժերը բարիերներով փակել են փողոցը և միայն մի քանի մուտք են թողել: Մուտքերի մոտ ոստիկանության ուժերը ստուգել են մարդկանց պայուսակները, որից հետո հատուկ շների օգնությամբ նորից զննել են մարդկանց: Հատուկ ուժայինները շրջապատած կանգնել են սպանության վայրի շուրջբոլորը:
Մարդիկ շարքերով քայլել և սպանության վայրում մեխակներ են դրել: Որոշ մարդկանց ձեռքերին եղել են նույն տիպի պաստառներ, ինչ թաղման արարողության ժամանակ: