Տոկաևի երդմնակալության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 26-ին
Ղազախստանի ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթել է կիրակի՝ նոյեմբերի 20-ին կայացած նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 81,31%-ը։
Նման վերջնական տվյալներ երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտնել է Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նուրլան Աբդիրովը։
Նախորդ նախագահական ընտրություններում՝ 2019 թվականի հունիսի 9-ին, Տոկաևը հավաքել էր ձայների 70,96%-ը։
Տոկաևի երդմնակալության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 26-ին։