Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում հարգել իր շահերը
Չինաստանը կցանկանար ավելի զարգացնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, սակայն դրա համար Վաշինգտոնը պետք է հարգի Պեկինի հիմնական շահերը։
«Չինաստանը մեծ նշանակություն է տալիս երկու երկրների զինված ուժերի հարաբերությունների զարգացմանը, սակայն ամերիկյան կողմը պետք է հարգի Չինաստանի առանցքային շահերը»,- ասել է Չինաստանի ՊՆ նախարարը։
Վեյ Ֆենհեն և Լլոյդ Օսթինը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում, Կորեական թերակղզում և Հարավչինական ծովում։ Բացի այդ, Չինաստանի պաշտպանության նախարարը զգուշացրել է ամերիկյան կողմին Թայվանի նկատմամբ իր դիրքորոշման մասին։
«Թայվանի հարցը Չինաստանի առանցքային շահերի հարցն է, ինչպես նաև առաջին կարմիր գիծը չին-ամերիկյան հարաբերություններում, որը չի կարելի հատել»,- ասել է պաշտպանության նախարարը։