Գերմանիան կսկսի պարեկություն իրականացնել Լեհաստանի սահմաններում
Գերմանիան շուտով կսկսի հսկել Լեհաստանի օդային տարածքը։ Դա անհրաժեշտ է Լեհաստանի տարածքում հրթիռի ընկնելու հետ կապված միջադեպից հետո, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը։
Այս մասին պաշտպանության նախարարությունը գրել է իր Twitter-ում։
«Լեհաստանը մեր բարեկամն է, դաշնակիցը և որպես Ուկրաինայի հարևան առանձնապես պաշտպանված չէ։ Ուստի, բացի իր երկնքում պարեկությունից, Գերմանիան երկիր կտեղափոխի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր»,- ասել է ՊՆ ղեկավարը։
Ավելի վաղ Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հայտարարել էր, որ հակաօդային պաշտպանությունը կտեղակայվի Ուկրաինայի հետ սահմանին՝ ապագայում հրթիռների ընկնելու դեպքերը բացառելու նպատակով։