Իրանը սկսել է մինչև 60% ուրանի հարստացումը
Իրանը սկսել է մինչև 60% ուրանի հարստացումը Ֆորդոյի միջուկային օբյեկտում: Այս մասին հայտնում է ISNA-ն։
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը նշել է, որ որոշումն ընդունվել է ի պատասխան իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի որոշմանը, որի նախագիծը մշակել են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիան և Գերմանիան։