Բրիտանիան Ուկրաինային լազերային կառավարվող հրթիռներ է տվել
Մեծ Բրիտանիան Ուկրաինային ուղարկել է «Brimstone» հրթիռի կատարելագործված մոդելը՝ լազերային համակարգով: Նոր տարբերակում թռիչքների մտարածքը կրկնակի գերազանցում է նախորդին: Այս մասին գրում է Daily Telegraph-ը։
Ուկրաինական զորքերին հրթիռներ են պետք ցամաքային թիրախները, այդ թվում՝ մեծ արագությամբ շարժվող մեքենաները ոչնչացնելու համար։
Սովորաբար դրանք արձակվում են կործանիչներից, սակայն Ուկրաինայի զինված ուժերը որպես արձակման հարթակ օգտագործում են փոփոխված բեռնատարներ։