Համոզված եմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են հասնել խաղաղության. Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն ավարտեց իր առաքելությունն այդ երկրում
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը, որը պաշտոնապես ավարտել է իր դիվանագիտական առաքելությունն այդ երկրում, Twitter-ի իր էջում գրել է.
«Ես համոզված եմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են հասնել խաղաղության: Երեկ պաշտոնապես ավարտվեց Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի իմ առաքելությունը։ Դա մեծ փորձ էր պատմական պահին: Ես երախտապարտ եմ Ադրբեջանում ձեռք բերած բազմաթիվ ընկերներին և մաղթում եմ իմ իրավահաջորդ Անն Բոյոնին ամենայն բարիք: Ես համոզված եմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են հասնել խաղաղության: Երբեք մի՛ հանձնվեք»: