Սամվել Ալեքսանյանի (լֆիկի) հաշվեհարդարը ազատամարտիկի ընտանիքի հանդեպ
Հունվարի 19-ին առավոտյան 07:00-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի 144/6 հասցեում գործող հագուստի սրահում:
Անհայտ անձը խանութի ապակու վրա պայթուցիկ է տեղադրել և պայթեցրել այն, ինչի հետևանքով կոտրվել են խանութի ապակիները, մի քանի մանեկեններ: Բարեբախտաբար, պայթյունի հետևանքով զոհեր, վիրավորներ չկան և հրդեհ տեղի չի ունեցել:
Խանութը պատկանում է ազատամարտիկ, 2-րդ կարգի հաշմանդամ Արսեն Արսենյանին և ազատամարտիկն իր ընտանիքը պահում էր խանութի հաշվին: Newspress.am-ի հետ հարցազրույցում տիկին Արսենյանը նշեց, որ նախ խանութը փորձել են պայթեցնել գազի բալոնների միջոցով դեռ հունվարի 15-ին և մինչ Մալաթիայի ոստիկանությունը կանցներ գործի տեղի էր ունեցել հերթական պայթյունը:
Ազատամարտիկի կինը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ պայթյունի ետևում կանգնած է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, քանի որ նրանք ժամանակին խնդիրներ են ունեցել և հիմա հաշվեհարդար է տեսնում:
Մեր թղթակիցը փորձեց կապ հաստատել Սամվել Ալեքսանյանի հետ, փորձելով պարզել, թե ինչու է նա ցանկացել նման կերպով հաշվեհարդար տեսնել ազատամարտիկի ընտանիքի հետ: Ալեքսանյանը զանգերին չպատասխանեց: