Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Երաշխավորում եմ, որ շատերի դիմակները կպատռվեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նոյեմբերի 23-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենալու Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին վերաբերող քրեական գործով հերթական դատական նիստը։ Հիշեցնենք, որ այդ գործով Վարդազարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը, իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով՝ ենթադրաբար միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը: Վարդազարյանի դեմ քրգործի հիմք էր դարձել հենց Անդրանիկ Սիմոնյանի ցուցմունքը։

Վերջինիս բախտն այդ ցուցմունքից հետո բացվեց, եւ նա նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա այդ պաշտոնում 5 օր պաշտոնավարելուց հետո նշանակվեց արդեն ԱԱԾ փոխտնօրեն։ Այսինքն՝ նա ԱԱԾ բարձր պաշտոնին չէր համապատասխանում, քանի որ դատավորի աշխատանքը չի համարվում զինվորական ծառայություն, և չուներ բարձր զինվորական կոչում, իսկ ԱԱԾ փոխտնօրենի համար առնվազն պիտի գնդապետի զինվորական կոչում ունենար, և այդ ճանապարհը նրան արագընթաց կերպով անցկացրին, որ արագությամբ նշանակեն։ Հավանաբար՝ ցուցմունք-պաշտոնի դիմաց գործընթացում նաեւ ժամկետի խոստում կար։  

Մեզ հետ զրույցում Վարդազարյանն ասաց, որ դեռ գործի դատական քննությունը չի սկսվել, նախապատրաստական փուլն է։ Նրան հարցրինք՝ վարույթն իրականացնող մարմինը կարողացե՞լ է փաստերով հագեցնել մեղադրանքը, թե՞ միայն Անդրանիկ Սիմոնյանի ցուցմունքն է մեղադրանքի հիմքում։ «Գործի հիմքում միայն իր ցուցմունքն է, ու ինձ թվում էր՝ իր կատարած ձայնագրությունը, որը տվել է Անդրանիկ Սիմոնյանը, ու դեռ պարզ չէ, թե դա ինչ ձայնագրություն է»,- ասաց Վարդազարյանը։ Հարցրինք՝ օրինակա՞ն ճանապարհով կատարված ձայնագրություն է, այսինքն՝ կհամարվի՞ օրինական ապացույց։ «Ես չգիտեմ, այ, որ գաք դատարան, այդ հարցերի պատասխանը․․․, ես էլ չունեմ այդ հարցերի պատասխանը՝ օրինակա՞ն է, թե՞ օրինական չէ, թույլտվությունո՞վ է, թե՞ առանց թույլտվության է։ Այդ բոլոր հարցերի պատասխանը կտա դատաքննությունը»։ Այսինքն, նախաքննության ընթացքում այդ հարցերին անդրադարձ չի՞ եղել՝ հարցրինք ԲԴԽ նախկին նախագահին։ «Ոչ, նախաքննության ընթացքում քննիչն այդ հարցերին չի անդրադարձել, ես նյութերում նման հարց չեմ տեսել»։

Հետաքրքիր է, որ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը, որում ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանն իրեն ստիպում էր պաշտոնից հրաժարական տալ ու քրեական գործով էր սպառնում, իրավապահների կողմից անտեսվեց, եւ իրավական գործընթացներ չհետեւեցին, իսկ Վարդազարյանի պարագայում հենց նմանատիպ մի ձայնագրություն է դրված քրեական գործի հիմքում։ Մեզ հետ զրույցում Վարդազարյանը չհամաձայնեց պնդմանը, որ իրավական պրոցեսներ չեն հաջորդել իր հրապարակած ձայնագրությանը՝ Գագիկ Ջհանգիրյանի հետ․ «Եկեք այսպես ասենք՝ կարծես թե չհաջորդեցին, որովհետեւ մենք չգիտենք՝ հաջորդե՞լ են, թե՞ չէ։ Երբ մենք տեղեկատվություն չունենք, դա դեռ չի նշանակում, որ չի հաջորդում»։ Այսինքն՝ հույս ունեք, որ քրեական գո՞րծ կհարուցվի Ձեր հրապարակած ձայնագրության հիման վրա՝ հարցրինք Վարդազարյանին։ «Ես ընդամենն ասում եմ, որ ես տեղեկատվություն չունեմ, իսկ հույս ունեմ, թե չունեմ՝ դա արդեն շատ գլոբալ հարց է։ Այդ թեմայով մի քանի ժամանոց հարցազրույց կարելի է վերցնել, թե հույս ունե՞մ ես, թե՞ չէ, եւ ինչի վրա է հիմնված իմ՝ հույսի առկայությունը կամ բացակայությունը»։

ԲԴԽ նախկին նախագահից հետաքրքրվեցինք նաեւ՝ իսկ ի՞նչ հույսեր ունեք Ձեր դեմ հարուցված քրեական գործի դատաքննության հետ կապված՝ գործն ի՞նչ ճակատագիր կունենա։ «Չեմ կարող ասել, թե ինչ հանգրվանի կհասնի, բայց որ շատ դիմակներ կպատռվեն, եւ շատերի մոտ ավելի շատ հարց կառաջացնի այս գործը, քան թե պատասխան, դա երաշխավորում եմ»,- ասաց Վարդազարյանը»: