Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Պուտինի այցին ընդառաջ՝ կրքեր են շիկացել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նոյեմբերի 23-ին նախատեսված Հավաքական անվտանգության կազմակերպության խորհրդի՝ ՀԱՊԿ-ի հերթական նիստն այս անգամ տեղի կունենա Հայաստանում, և նիստին մասնակցելու նպատակով այդ օրը Հայաստան կժամանեն ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները։

Մեր երկիր է ժամանելու նաև ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ընդ որում, նա նոյեմբերի 22-ի գիշերն է ժամանելու Հայաստան։ Թեպետ ՌԴ նախագահը մեր երկիր պետական այցով չի գալիս, այլ՝ ընդամենը մասնակցելու ՀԱՊԿ նիստին, սակայն երեկ ՌԴ նախագահականից հայտարարեցին, որ Նիկոլ Փաշինյանի հետ Պուտինն առանձնազրույց է ունենալու։

Պուտինի այցին ընդառաջ աննկարագրելի հիստերիա է բարձրացել հայաստանյան արեւմտամետների կամ, ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանի հաճախորդների շրջանում: Ով որտեղ եւ ինչպես կարողանում է, կոչ ու հորդորներ է հնչեցնում, որ Պուտինին պետք է «արժանավայել» դիմավորել, ու հրավիրում են բողոքի ակցիաների, պատրաստվում ռուսական մշակույթի պատկանելության արձաններ փչացնել, հաղորդագրություններ ու նյութեր են տարածում, որ «ՀԱՊԿ-ն թշնամի կառույց է» եւ այլն։ Օրինակ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, թե նոյեմբերի 23-ին հավաքվում են Ազատության հրապարակում։

«Հայաստան են գալիս այն երկրների ղեկավարները, ովքեր Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ստորագրված պարտավորություն ունեն: Այդ երկրներից մասնավորապես Ռուսաստանին մենք ինչ ասես, որ չենք փոխանցել այդ անվտանգության երաշխիքների համար: Բայց այդ երկրներն ու ղեկավարները (Պուտին, Լուկաշենկո եւ այլք) այս տարվա սեպտեմբերին Հայաստանի խնդրանքի դիմաց ոչ միայն որեւէ օգնություն չտվեցին մեզ, այլեւ քաղաքական առումով ամեն կերպ աջակցեցին մեզ վրա հարձակված Ադրբեջանին: Մեզ քցած, դավաճանած այդ անձանց Երեւանում բողոքի ցույցերով դիմավորելը, կարծում եմ, առնվազն արժանապատվության հարց է: Կարելի է դիմավորել օդակայանի ճանապարհին պիկետներով, կարելի է դա անել Ազատության հրապարակում հանրահավաքով կամ խաղաղ հավաքի որեւէ այլ եղանակով: Բայց դա պետք է արվի»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում։

Պուտինին ակցիաներով դիմավորելու ջղագրգիռ հայտարարություններ է անում նաեւ Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը՝ զարմանք հայտնելով, որ «Հայաստանում անգլիական այգում կա կոթող, որի վրա հայերեն եւ ռուսերեն լեզուներով գրված է, թե հայ ժողովուրդը շնորհակալ է ու հավերժ երախտապարտ ռուսական կարմիր բանակին: Անգամ ամսաթիվ է գրված` 1940 թվական: Խոսքը գնում է ռուս-թուրքական գաղթման 20-ամյակի մասին, որի կոթողը Հայաստանում դրված է: Նախկին՝ Լենինի անվան այգում կա մի արձան, որը նվիրված է սովետական իշխանության համար պայքարում զոհված հերոսներին: Կա անգամ անմար կրակ: Ինչի՞ համար»,- ասում է Խզմալյանը՝ կոչ անելով այդ կոթողներն ապամոնտաժել։ Իսկ Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունն էլ երեկ հայտարարություն տարածեց, թե համոզված են, որ նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ նիստի առիթով Հայաստան ժամանող ՀԱՊԿ երկրների ղեկավարներին վերաբերող ակցիան հանրային է և ինքնաբուխ․ ««Հանրապետություն» կուսակցության անդամները և համախոհներն ազատ են՝ մասնակցելու հանրային ակցիային»։

Ավելորդ է խոսել ամենառուսատյաց ուժի՝ «ծռերի» մտադրությունների մասին, ովքեր երեք օր ակցիաներ անելու թույլտվություն են խնդրել քաղաքապետարանից՝ երեկվանից մինչեւ նոյեմբերի 23-ը հանրահավաք-երթեր են անցկացնելու։ Հատկանշական է, որ թե՛ Տիգրան Խզմալյանը, թե՛ Արամ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի արտախորհրդարանական աջակիցներն են, ովքեր նվազագույնը ամիսը մեկ անգամ հանդիպում են Փաշինյանին եւ, իրենց ասելով՝ նրան խորհուրդներ տալիս, ուղղություն ցույց տալիս տարբեր հարցերում։ 

Արդյոք այս ցույցերի ստվերային հրահրողն իշխող ո՞ւժն է, հատկապես, որ ՔՊ-ական պատգամավորներից շատերը չեն թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը մեր ռազմավարական դաշնակցի հանդեպ եւ պարբերաբար դժգոհում են, որ մեզ չի աջակցում։
ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ իրենք կապ չունեն հակապուտինյան ակցիաների հետ․ «Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, ես դա կարող եմ ասել, իսկ մնացածը՝ ով ինչ անում է, դա իր ցանկությունն է, հո մենք չե՞նք դիմավորում, որ ասենք՝ հարիր է, թե ոչ։ Իշխանության հետ բոլորն էլ կապված են, բայց չենք կարող ասել, թե իշխանությունն է հրահրում, դա այդ մարդկանց ցանկությունն է»։ Պատգամավորին հիշեցրինք, որ ՌԴ-ն նոր չէ մեր ռազմավարական դաշնակիցը, սակայն այդ փաստն իրենց թիմի անդամներին երբեք չի խանգարել՝ հակառուսական հայտարարություններ անելու։ «Դե, տարբեր առիթներով քննադատություններ եղել են, նաեւ՝ հիմնավոր առիթներով, դա նորմալ է, միշտ է եղել եւ կլինի, բայց, կրկնում եմ, այդ ցույցերը մեզ հետ կապ չունեն»։ Պատգամավորն անձամբ չի ողջունում Պուտինի դեմ նախաձեռնվող ակցիաները․ «Եթե ինձ դուր գար, ես էլ ցույցին կմասնակցեի»։

Նշենք նաեւ, որ Պուտինի եւ ՌԴ-ի պաշտպանությամբ հանդես եկողներ էլ կան։ «Կամք» հասարակական նախաձեռնությունը, օրինակ, երեկ պահանջագիր է ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին։ «ՀՀ ոստիկանությունից, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից եւ պատկան մարմիններից անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել եւ կանխել ՀԱՊԿ նիստի առիթով ՀՀ այցելող բարձրաստիճան պաշտոնյաների եւ հատկապես ՌԴ ղեկավարների նկատմամբ քաղաքական ոտնձգությունները: Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակիցն է, միաժամանակ այն այս պահին արցախահայության անվտանգության միակ երաշխավորն է, ուստի այս պահին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը հասցված ցանկացած վիրավորանք համազոր է հայկական շահերին հարվածելուն: Հայտարարում ենք, որ եթե Հայաստանում օտար ֆոնդերից սնվող ազգադավ շրջանակներին ընձեռվի ազատություն՝ քար գցելու հայ եւ ռուս ժողովուրդների հարաբերությունների վրա, ապա մենք համոզվելու ենք, որ ՀՀ ներկա իշխանությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մեղսակից են հայության՝ տարածաշրջանում բացարձակ մեկուսացման ընթացքին: Այդ դեպքում, միջոցառումների ավարտից հետո, ստիպված կլինենք ինքներս վերջ տալ ազգադավ այս շրջանակների՝ արդեն սահմաններն անցնող հակահայ, սանձարձակ եւ աղետաբեր գործողություններին»,- ասված է Վահագն Չախալյանի «Կամք» կազմակերպության հայտարարության մեջ:

Ինչպեսեւ սպասելի էր, ռազմավարական դաշնակցին օգնության հասան նաեւ հայ կոմունիստները։ ՀԿԿ-ն երեկ հաղորդագրություն տարածեց, որտեղ ասված է․ «Հուլիսի 22-ին, ժամը 13։00-ին Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը պատրաստվում է իրականացնել ակցիա ՌԴ դեսպանատան դիմաց՝ ի աջակցություն հայ-ռուսական դարավոր բարեկամության։ Ակցիայի ավարտին կհրապարակվի ՀԿԿ հայտարարությունը»։ ՀԿԿ-ն ակնկալում է, որ իր ակցիան լայնորեն կլուսաբանվի լրատվամիջոցների կողմից»: