Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Տարկետման կարգում փոփոխություններ կլինեն. նոր նախագիծ է մշակվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մշակվել է «Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները» սահմանելու մասին նախագիծը: Հիմք են ընդունվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թ.-ի հոկտեմբերի 5-ի ՀՕ-364-Ն օրենքով կատարված լրացումները: Դրանցով սահմանվում է, որ «Կառավարության որոշմամբ տարկետում տրվում է նաև ԲՏՃՄ ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին:

Տարկետում տրամադրելու կարգը և պայմանները, ինչպես նաև բուհերի և ԲՏՃՄ ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը սահմանում է Կառավարությունը»: ԿԳՄՍ-ն հիշեցնում է` գործող ընթացակարգով բակալավրի կրթական ծրագրով սովորելու համար քաղաքացիներին տարկետում տրամադրվում է համապատասխան օլիմպիադաներում մրցանակակիր լինելու և «www.shanghairanking.com» կայքի տվ յալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու, իսկ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում նաև համապատասխան նվաճումներ ունենալու և սահմանված նշանակալի նվաճումների հաշվարկի մեթոդաբանությամբ համապատասխան միավորներ ունենալու դեպքում:

Նշված ձևաչափով կարգը կիրառվել է ավելի քան 6 անգամ, և ԿԳՄՍ-ի կարծիքով, այն հանգեցնում է մի շարք անտրամաբանական հետևանքների, մասնավորաբար` նշված կարգի պատճառով ՀՀ-ում գործող բուհերը տաղանդավոր ուսանողների համար դառնում են ոչ մրցունակ, դրանք կորցնում են լավագույն ուսանողներին, իսկ պետությունը կորցնում է ՀՀ-ում սովորող և ապագայում գիտելիքները գիտության և մասնագիտական ոլորտում կիրառող քաղաքացիների: Նշված կարգավորումը նաև սոցիալական անհավասարություն է առաջ բերում, քանի որ շատ քաղաքացիներ, չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ՝ նույնիսկ կրթաթոշակի առկայությամբ, բայց ունենալով գիտելիքներ, չեն կարողանում տարկետման իրավունքով կրթություն ստանալու հնարավորություն ունենալ: Այս և մի շարք այլ հարցեր հաշվի առնելով ԿԳՄՍ-ն վստահ է, որ բակալավրի կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար տարկետում տրամադրելու գործող համակարգը չի նպաստում ՀՀ գիտակրթական համակարգի զարգացմանը, սոցիալական անհավասարություն է ստեղծում և ոչ միայն:

Ուստի հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-364-Ն օրենքով կատարված լրացումները, մշակվել է «Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները» սահմանող նախագիծը, դրանով կարգավորվում են պետության համար կարևորություն ներկայացնող այս մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին տարկետում տրամադրելու հետ կապված բոլոր հարաբերությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: