Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Կա՛մ Խանումյանը, կա՛մ ես. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. 

«Դեռևս այս տարվա ապրիլի 29-ին Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն Արցախի խորհրդարանում հայտարարեց, որ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը ներգրավված է որպես մեղադրյալ: ԱՀ գլխավոր դատախազը նշել էր, որ Խանումյանի՝ որպես մեղադրյալ ներգրավվելուց հետո այդ մասին հաղորդվել է գործադիր իշխանության ղեկավարին: «Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը որպես մեղադրյալ է ներգրավվել: Մենք խափանման միջոց կիրառելու հարցում ունենք օրենսդրական հստակ հիմքեր, և եթե նկատի ունեք արգելանքի հետ կապված խափանման միջոց, բնականաբար, նման խափանման միջոց ընտրված չէ:

Ինչ վերաբերում է հետագա պաշտոնավարման նպատակահարմարության մասին հարցին, ապա այս դեպքում եւս դատախազությունը նման հարց կարող է բարձրացնել միջնորդագրի տեսքով: Այդպիսի միջնորդագիր հանրապետության նախագահին ներկայացվել է դեռեւս մարտ ամսին, ընդ որում՝ ավելի մանրակրկիտ եւ ավելի մեծ սպեկտր իր մեջ ներառելով, քան նրան մեղսագրված արարքն է»,- ասել էր գլխավոր դատախազը:

Հետո իրավապահ մարմինների հաղորդագրություններից պարզ դարձավ, որ Խանումյանն Արցախի իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել 44-օրյա պատերազմից հետո։ Իրավապահների առաջ քաշած վարկածն այն է, թե Խանումյանի ղեկավարած գերատեսչությունը պաշտոնեական անփութություն է դրսեւորել եւ շուրջ 70 միլիոն դրամի վնաս պատճառել պետությանը։ Բայց քանի որ Խանումյանը Նիկոլ Փաշինյանի համերկրացին է, նրա «աչքն ու ականջն» ԱՀ-ում, նրա վերաբերյալ միջնորդությունը չբավարարվեց։ Մեր տեղեկություններով՝ ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը մտադիր է հերթական միջնորդությունը ներկայացնել՝ ավելի համապարփակ, մի քանի քրեական գործերի վերաբերյալ։

Դատախազին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ Ներսիսյանն իր պատվի հարցն է համարում Խանումյանի քրեական գործն ավարտին հասցնելը, քանի որ տարբեր առիթներով իր երեսին նետում են, թե չկարողացավ Խանումյանին առնչվող քրգործն առաջ տանել։ Ներսիսյանը, ասում են, այժմ վճռական է տրամադրված՝ կա՛մ ինքը, կա՛մ Խանումյանը, եթե այս անգամ էլ իր միջնորդությունը մերժվի, դատախազը հրաժարականի դիմում կգրի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: