Նոյեմբերի 23-ին ժամանակ առ ժամանակ կփակվեն Երևանի մի շարք փողոցներ
Երևանում կայանալիք արարողակարգային միջոցառումներով պայմանավորված՝ նոյեմբերի 23-ին ժամանակ առ ժամանակ փակ կլինեն մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Պատճառված անհարմարությունների համար ոստիկանությունը հայցում է մեր քաղաքացիների ըմբռնումն ու ներողամտությունը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։