Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Համընդհանուր հայտարարագրի ներդրումը «չար կատակ» է, պոպուլիզմի հերթական դրսևորում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարությունը ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը փուլային տարբերակով կներդնի 2023 թվականից: Հայտարարագիր չներկայացնողները տուգանք կվճարեն: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի կարծիքով, մի երկրում, որտեղ 30-40 հազար դրամ կենսաթոշակ են ստանում, համընդհանուր հայտարարագրի ինստիտուտի ներդրումը «չար կատակի» է նման: «Սա արվում է կա՛մ ընդհանրապես երևույթից ոչինչ չհասկանալու պատճառով, ինչն այս կառավարության դեպքում շատ հնարավոր է, կա՛մ էլ հատուկ հրահանգ է, որ իրականացնեն, ու մեր քաղաքացիները դրա հետևանքով վերջնականապես զզվեն ամեն ինչից ու լքեն երկիրը: Էլ չեմ խոսում համակարգի տեխնիկական կողմի մասին: Հայտարարագիր կազմելու հիմքում եկամուտների ճիշտ չափի որոշումն է, որն աշխատատար ու անընդհատ գործընթաց է, ինչը, իմ հաշվարկով, տասն անգամ ավելի թանկ կարժենա քաղաքացու համար, քան դրանից բխող ենթադրյալ օգուտը:

Այս գների ու եկամուտների պարագայում նման, այսպես կոչված, բարեփոխումը առնվազն ծիծաղելի է: Այս փոքր երկրի քաղաքացիները բազմաթիվ դժվարություններ ունեն, ու կառավարությունը, փաստորեն, չի բավարարվում առանց այդ էլ կիրառվող «մահակներով» և նորանոր «մահակներ» է մտածում քաղաքացիների համար»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Վ. Բոստանջյանը:

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանն էլ նշեց, որ սա դասական պոպուլիզմի հերթական դրսևորումն է. «Ուզում են ցույց տալ, թե իբր ստվերային տնտեսության, կոռուպցիայի դեմ են պայքարում: Եկամուտների համատարած հայտարարագրումը, սակայն, ոչինչ չի տալու: Բացի այդ, եթե իրենք թաքցրած եկամուտներ, ստվերային շրջանառություն ու կոռուպցիոն ռիսկեր են փնտրում, պետք չէ շատ հեռու գնալ: Կարող են իրենց շրջապատի, իրենց սրտի օլիգարխների բիզնեսների՝ պետության հետ գնումների գործընթացին նայել ու կգտնեն այն հիմնականը, ինչը, իբրև թե, ձևական փնտրում են:

Այս իշխանության կողմից դժվար է պատկերացնել որևէ դրական քայլ ու գործողություն, եթե առաջին հերթին այն չի բխում իրենց իշխանությունը երկարաձգելու ու պաշտպանելու հիմնական շահից»: Թ. Ավետիսյանը կիսում է այն կարծիքները, որ, ինչպես շատ օրենսդրական փոփոխություններ, այնպես էլ այս համակարգը ներդնելուց հետո այն կարող է կիրառվել ընտրովի: Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում