Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 162-ի
Ինդոնեզիայի Չիանջուր թաղամասում արձանագրվել է 5.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Երկրաշարժի պատճառով զոհերի թիվը հասել է 162-ի: Այս մասին տեղեկացնում է Kompas TV-ին:
Զոհերը մեծամասամբ դպրոցականներ են: 326 բնակիչներ ծանր վնասվածքներ են ստացել, 13784 քաղաքացի տարհանվել է: Զոհերի շրջանում դպրոցականների քանակը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ թաղամասում դպրոցները շատ են: