ԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավորՏավուշում ոստիկանը մեքենայով բախվել է ձիուն և կողաշրջված հայտնվել այգում. նա տեղում մահացել էԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան նվազել է
Քաղաքականություն

ԱԱԾ-ն թաքցնում է «անցանկալի անձ» ճանաչված անձանց թիվը

ԱԱԾ-ն թաքցնում է 2022թ ընթացքում ՀՀ-ում որպես «անցանկալի անձ» ճանաչված անձանց թիվը։

2022թ ընթացքում հայտնի դարձավ, որ արգելվել է մի շարք, այդ թվում՝ ազգությամբ հայ գործիչների մուտքը ՀՀ։ Այս պահին պաշտոնապես հայտնի է, որ ՀՀ-ում որպես անցանկալի անձ են ճանաչված Սփյուռքում ազգությամբ հայ գործիչներ ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը, Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանը, նրա դուստրը՝ ՀՅԴ Նիդերլանդների ԵՄ անդամ Սյունեն։ Բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ արգելված է նաև ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի և «Ռաշա Թըդեյ» լրատվականի տնօրեն Մարգարիտա Սիմոնյանի մուտքը՝ ՀՀ։ Ընդ որում, Զատուլինի պարագայում «անցանկալի անձ» ճանաչվելու մասին գործիչը տեղեկացվել է ՀՀ ԱԺ արտաքին կապերի վարչության պետից ստացված գրությունից։

Նկատի ունենալով վերջին շրջանում զարգացումները և հանրային հետաքրքրվածությունը՝ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ԱԱԾ՝ պարզելու, թե 2022թ քանի անձ է ՀՀ-ի կողմից ճանաչվել որպես անցանկալի անձ, որոնց մուտքն արգելվել է ՀՀ, սակայն կառույցից հրաժարվել են տեղեկություն տրամադրել՝ պատճառաբանելով, թե «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի և ՀՀ կառավարության 2008թ հունվարի 25-ի թիվ 115 Ն որոշման համաձայն՝ ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից օգտվելու իրավունք ունեն ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, սահմանային հսկողություն իրականացնող մարմինը, ինչպես նաև՝ օրենքով նախատեսված դեպքերում՝ ՀՀ դատարանները, ՀՀ քրեական հետապնդում իրականացնող մարմինները։

Ի դեպ, հարցմամբ մենք հատուկ նշել ենք, որ, եթե ԱԱԾ-ն անուններ չի կարող տրամադրել, ապա ներկայացվի միայն թվային տվյալներ, ինչը, սակայն չի տրամադրվել։ Ավելին, չէինք խնդրել հասանելիություն բանկի տվյալներին, այլ միայն թիվ, թե քանի հոգու մուտք է արգելվել Հայաստան, նրանցից քանիսն են ազգությամբ հայ։ Սակայն ԱԱԾ-ն անհասկանալի մեջբերմամբ, դրսեւորելով կամայականություն, հրաժարվել է տրամադրել տեղեկություն։ Հատկանշական է, որ ԱԱԾ-ի կողմից հիշատակված օրենքի և որոշման համաձայն՝ որևէ խոսք չկա, որ բանկից օգտվելու իրավունք ունի ՀՀ վարչապետի աշխատակազմը, հետևաբար, հարց է առաջանում, թե ինչպես է Մուրադ Փափազյանին ՀՀ-ում անցանկալի անձ ճանաչելու մասին տեղեկությունը տրամադրվել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին, որն էլ պարզաբանումներ էր ներկայացրել՝ որոշման առնչությամբ։ Ասել է թե՝ ԱԱԾ-ն մի դեպքում երրորդ անձին՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին է տրամադրել Մուրադ Փափազյանին առնչվող տեղեկությունը, ինչի իրավունքը չուներ, լրատվամիջոցի պարագայում՝ մերժել։ Եթե արդեն այդ տեղեկությունը գաղտնազերծվել է, հետեւապես հասանելի պետք է լինի բոլորին, եթե ոչ՝ պետք է քրեական գործ հարուցեն նաեւ Փաշինյանի աշխատակազմի կողմից գաղտնիք համարվո», առանց Մ.Փափազյանի թույլտվության իր վերաբերյալ տեղեկությունը տարածելու համար։

Ինչ վերաբերում է Կոնստանտին Զատուլինին և Մարգարիտա Սիմոնյանին անցանկալի անձ ճանաչելու և նրանց մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ հարցադրմանը, ապա ԱԱԾ-ն այս մասով ևս մերժել է տեղեկության տրամադրումը՝ պատճառաբանելով, թե դա խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը։

Ընդ որում, անցանկալի անձ ճանաչվելու մասին տեղեկությունը հայտնել են հենց իրենք՝ Զատուլինը և Սիմոնյանը, իսկ Սիմոնյանը նույնիսկ հորդորել էր ՀՀ իրավապահներին՝ հայտնել իրեն անցանկալի անձ ճանաչելու հիմքը։