ԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավորՏավուշում ոստիկանը մեքենայով բախվել է ձիուն և կողաշրջված հայտնվել այգում. նա տեղում մահացել էԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան նվազել է
Քաղաքականություն

Պատերազմից օրեր առաջ անձնակազմը պատրաստության չի բերվել, հագուստ, փամփուշտ չի եղել. դասակի հրամանատար

Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմից օրեր առաջ ադրբեջանական ագրեսիային արդեն սպասում էին, սակայն զինծառայողները հագուստ, փամփուշտ չեն ունեցել, անձնակազմի ավագն ամգամ չի էլ զեկուցել վերադասին՝ խնդիրները լուծելու համար։ Այս մասին Իշխան Վահանյանի գործով դատական նիստում ասաց սպա Ղարիբ Ջավադյանը՝ վկայի կարգավիճակով հարցաքննության ընթացքում։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, ընթանում է մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող Իշխան Վահանյանի գործով դատական նիստը։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ վկա Ղարիբ Ջավադյանը, պատասխանելով մեղադրող դատախազ Գևորգ Ավետիսյանի հարցերին, պատմեց, որ Հադրութի դպրոցում իրեն զինծառայողներն են ասել, որ Վահանյանը վիրավորում է ստացել, ինքը չի տեսել, սակայն հայտնեց, որ այդ տարածքում հրաձգային զինատեսակ էր կիրառվում հակառակորդի կողմից, հրետանի չի կիրառվել, հետևաբար, վկան հավանական չհամարեց Վահանյանի՝ բեկորային վնասվածք ստանալը։ Վկայի ցուցմունքից պարզ դարձավ, որ Խուռհատ սարից նահանջի ժամանակ հրամանատարները տեղեկացված եղել են, որ Հադրութն արդեն գրավված էր թշնամու կողմից, ասել էին, որ Հադրութ քաղաք արդեն մտնել չեն կարող, սակայն գումարտակի մի մասը չի իմացել այդ մասին և գնացել է այնտեղ։ Դատախազի հարցին՝ երբ իմացան, որ Հադրութ քաղաքը գրավված է, ինչ միջոցներ են ձեռնարկել՝ իրենց ենթականերին այդ տեղեկությունը փոխանցելու համար, սպան ասաց, որ փորձել են կապով հայտնել՝ ինչ-որ մի կերպ շրջափակումից հանելու համար։ Գևորգ Ավետիսյանի դիտարկմանը, թե ինչպես կբացատրի, ինչպես եղավ, որ գումարտակի մի հատվածը գնացել է այն ուղղությամբ, որտեղ հակառակորդն արդեն գրավել էր՝ վկան հոդաբաշխ պարզաբանում չներկայացրեց։ Վկան ծնվել և մեծացել է Հադրութում, տեղանքին ծանոթ էր։ Տուժողների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանի հարցին՝ ինչպե՞ս են Խուռհատից Թութակներ գնացել, եթե սարից Թութակներ գնալու համար պետք էր Հադրութով անցնել, որն արդեն հակառակորդի ձեռքում էր, ինչպե՞ս են անցել, որ ճանապարհով՝ Ղարիբ Ջավադյանը պատմեց, որ Խուռհատից իջել են դեպի Հադրութ, բայց Հադրութ չեն մտել, եղել են Հադրութի գյուղերում։ Իսկ թե Թութակներում ինչ վիճակ էր՝ վկան ասաց, որ այնտեղ տեսել է հրետանային դիվիզիա, բայց հայկական զորք չի տեսել, չի նկատել նաև հրամանատարական կետը, զենքի տեղակայման վայրը։ Ադրբեջանական հնարավոր ագրեսիայի մասին նախապես իմացել են, մասնավորապես, վկան նշեց, որ իմացել են, որ «ինչ-որ բան կարող է լինել, ամեն պահի պատրաստ ենք եղել»։ Մինչև պատերազմը՝ նախորդող օրերին՝ զորքերի, զինամթերքի շարժի մասին տեղեկություն, ըստ վկայի, չի ունեցել, ինքը եղել է զորամասում։ Ընդ որում, թեև վերջինս նշեց, որ պատրաստ են եղել, պարզվեց, որ զինծառայողներին համապատասխան հագուստներ, փամփուշտներ չեն տրվել։

Ավելին, վկան, լինելով դասակի ավագ, ոչինչ չի արել, չի զեկուցել՝ զորքի բարոյահոգեբանական վիճակի, հագուստ և փամփուշտ չունենալու մասին։

Ինչ վերաբերում է Խուռհատ սարից նահանջելու հանգամանքներին, վկան, որը պատերազմի օրերին եղել է դասակի ավագ, իսկ դասակը կազմված էր ընդամենը 22-23 զինծառայողից, սակայն նահանջի ժամանակ վկան չի հիշում, թե ովքեր են իջել իրենց հետ։ Խուռհատ սարի վրա առնվազն 200 զինծառայող է եղել, սակայն տվյալ վկայի և մյուս երեք սպաների հետ սարից նահանջել են միայն 40 զինծառայող։

«Մեծամասնությունը՝ ավելի քան կրկնապատիկը, մնացել են Խուռհատ սարում։ Ասում եք՝ նահանջի ժամանակ մնացել են, ձեզ հետ չեն եղել ընդամենը երկու սպա, ճշտե՞լ եք՝ երկու սպան որտեղ են եղել»,- ասաց Գուրգեն Գրիգորյանը՝ դիմելով վկային, ինչին ի պատասխան վերջինս նշեց՝ չեն ճշտել։ Զինվորական կանոնակարգի համաձայն՝ նահանջի ժամանակ չորս սպա չի կարող նահանջել, եթե զորքի մեծամասնությունը մնացել է՝ չփորձելով տեղեկացնել, չկազմակերպելով մնացած զորքի նահանջը։ Վկան և մյուս երեք սպաները, որոնք անձնակազմը թողելով նահանջել են, խախտել են կանոնակարգը։

Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Ըստ ՔԿ-ի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ: Նշենք, որ այս գործով անցնող միակ մեղադրյալը Իշխան Վահանյանն է։

Քրեական գործն ի սկզբանե մակագրվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ․ Սեփխանյանին, սակայն հետագայում գործի ընդդատությունը փոխվել է՝ պայմանավորված միջադեպով։ Գործն այժմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի վարույթում է։