Չենք հավատում, որ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է. զոհվածի ծնող (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին հարցաքննել է պետական դավաճանության գործով քննչական խմբի ղեկավարը, որը մի քանի ամիս առաջ պետակլան պարգև էր ստացել: Այս մասին ՔԿ-ի մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց զոհված զինծառայողներից մեկի հայրը:
«Երբ մեր փաստաբանը գրություն է ուղղում, որ ճշտի՝ հարցաքննվել է Նիկոլ Փաշինյանը, թե ոչ, իրեն ասում են՝ պետական գաղտնիք է, չեն կարող ասել: Բայց մի քանի օր հետո «Ազատությանը» փոխանցում են, որ հարցաքննվել է: Եթե հարցաքննված լիներ, մենք պահանջ էինք ներկայացրել, կոնկրետ 45-50 հարց ունեինք, որ եթե հարցաքննվելու է, այդ հարցերը կտաք: Եթե ինքը գնացել Նիկոլ Փաշինյանի կաբինետում է իրեն հարցաքննել կամ իր ամառանոցում, կամ մի խնջույքի ժամանակ երկու բառ են փոխանակել, դա համարում են հարցաքննություն, ես չեմ հավատում, որ հարցաքննվել է: Մեր պահանջն է, որ եթե հարցաքննվի, մենք գոնե հեռվից տեսնենք, որ գալիս է ՔԿ, մեր ներկայացուցիչները կարողանան հարցեր ուղղել: Այս ամեն ինչը բլեֆ է»,-ասաց նա: