Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Հասարակություն

AO Trauma. շատ կարևոր սեմինար՝ վերին վերջույթի կոտրվածքների բուժման մասին (լուսանկարներ)

«Հայաթ փլեյս Երևան» հյուրանոցը հյուրընկալել էր հայ և արտասահմանյան վնասվածքաբան մասնագետների, որոնք «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի AO միջազգային հիմնադրամի» կազմակերպած վերին վերջույթի կոտրվածքների և վնասվածքների բուժման նորագույն մեթոդների թեմայով դասընթացի էին մասնակցում:

Արդեն 6 տարի հիմնադրամը արտասահմանյան վնասվածքաբանների փորձը այսպիսի դասընթացների միջոցով փոխանցում է հայ մասնագետներին: Այս տարի Չեխիայից, Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից, Ռուսաստանից և Բելառուսից ժամանած վնասվածքաբանները դասախոսությունների միջոցով ներկայացնում էին ուսահոդի, արմնկային հոդի և բազկոսկրի շրջանի կոտրվածքների ժամանակ իրենց փորձն ուբուժման ժամանանակից մոտեցումները:

Այս միջոցառման կայացման համար AO Շվեցարիայի ներկայացուցիչ Անիաս Շութերը կազմակերպչական հսկայական աշխատանք կատարողներից մեկն է: Ասում է՝ այսօր արդեն իրենց միացել են 100.000 վնասվածքաբան աշխարհի շատ երկրներից. «Շվեցարիայում ստեղծված AO-ն այս տարիների ընթացքում իր արդյունավետ աշխատանքի, վնասվածքաբանության ոլորտի բուժման նորարարությունները աշխարհի շատ երկրներում տարածելու շնորհիվ, իր կազմում ընդգրկել է մասնագետներ, որոնք կամավոր հիմունքներով կարդում են դասախոսություններ՝ իրենց փորձը առավելագույնս տարածելու և ավելի շատ կիրառելու դարձնելու համար»:

AO Trauma Հայաստանի ղեկավարԿարեն Մարտիրոսյանի կարծիքով՝այս դասընթացը շատ լավ հնարավորությունէ հայ մասնագետների համար ծանոթանալուվերին վերջույթի վնասվածքների ժամանակ աշխարհում կիրառելի բուժման առաջատար մեթոդներին և եղանակներին, սարքավորումներին ու իմպլանտներին, գնահատել դրանց դրական և բացասական կողմերը՝ դարձնելով այդ մոտեցումները իրենց համար ուղեցույց. «Այս դասընթացըկնպաստի, որ վերին վերջույթի կոտրվածք բուժելիս մենք հիմնվենք զարգացած երկրների փորձի վրա: Քանի որ այս մոտեցումները ապացուցված են հարյուրավոր վիրահատություններով»:

Ինչպե՞ս ախտորոշել վնասվածքը կամ կոտրվածքը, ինչպե՞ս կարդալ նկարները, ինչպե՞ս բուժել դրանք, որո՞նք են ճիշտ մեթոդները: Այս պարզ հարցերին թվում է թե կան հստակ պատասխաններ: Սակայն ժամանակակից բժշկությունը ժամ առ ժամ վերելք է ապրում, իսկ հայ մասնագետներից շատերը գուցե հնարավորություն չունեն դրսում վերապատրաստվելու: Այս տեսանկյունից այս միջոցառումնը անգնահատելի է, քանի որ տրվեցին մեզ հուզող հարցերի բոլոր պատասխանները, ասում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արա Այվազյանը, ով 3 զեկույց ուներ միջոցառման ընթացքում.«Այս դասընթացի միջոցով ուսումնասիրվում է վերին վերջույթի՝ ուսահոդի, բազկոսկրի, արմնկային հոդի, ձեռնաթաթի բուժման ամենանորագույն մոտեցումները: Մեր գործում շատ կարևոր է ճիշտ գործել վնասվածքի ժամանակ, այսինքն ճիշտ մոտենալ վնասվածքին: Եվ այսօր մենք հնարավորություն ստացանք լսելու վերին վերջույթի յուրաքանչյուր հատվածի մասին աշխարհում ամենաշատ կիրառվող բուժման մեթոդների մասին»:

Բելառուսից ժամանակ վնասվածքաբան, օրթոպեդ Ալեքսանդր Սիտնիկը Հայաստանում եղել է «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի AO միջազգային ասոցիացիայի» կողմից կազմակերպված դեռ առաջին միջոցառման ժամանակ: Ասում է՝ այդ ժամանակ Հայաստանի և հայ գործընկերների հետ դեռ նոր էին ծանոթանում: Հիմա արդեն եկել է ընկերների մոտ և տեսնում է, որ հայ վնասվածաքաբանությունում շատ բան է փոխվել: Եվ միջոցառման մակարդակն է պրոգրես ապրել, և մասնակիցների թիվն ու ակտիվությունը բարձրացել:

«Եթե համեմատենք մերՀայաստանի և Բելառուսի բժշկական ոլորտները, Հայաստանումժամանակակից մեթոդներն ավելի ինտենսիվ են կիրառվում: Իհարկե դա կախված է նաև նրանից, որ մեզ մոտ բժշկությունը հիմնականում պետական է, իսկ Ձեզ մոտ մասնավոր կլինիկաները շատ են: Բայց բոլոր դեպքերում, երկու երկրներում էլ, կախված նյութական հնարավորություններից,ձգտում են լավագույն և արդյունավետ բուժումն ապահովել իրենց պացիենտների համար»:

Չեխիայից ժամանած վնասվածքաբան, տարիների փորձառություն ունեցողՄարտին Քլոուբը ևս հիացած է հայ մասնագետներով, նրանց ակտիվությամբ և նորը սովորելու մեծ ձգտումով: Ասում է՝ չես սովորում միայն գրքերում գրվածով, այլ սովորում ես սեփական և ուրիշների փորձով: Իսկ հայ մասնագետները այս հարցում պատրաստակամ են. «Ես նրանց պատմեցի իմ մոտեցումների մասին, որ պետք է բուժել ոչ թե կոտրվածքը կամ նկարը, այլ բուժումը իրականացնել դիտարկելով մի քանի փաստեր: Առաջինը կատարել ռենտգեն հետազոտություն, ապա շփվել պացիենտի հետ՝ հավաքելով անամնեզ: Հետո հաշվի առնել բժշկական գիտական ուղեցույցները՝ որոշելութե տվյալ կոտրվածքի դեպքում բուժման որ մոտեցումն է ավելի էֆեկտիվ և ապահով: Երբ ամբողջացնեն այս ամեն, կստանան լավագույն արդյունքը»:

Սեմինարի ամբողջ ընթացքը անցավ շատ ակտիվ քննարկումների, հարց ու պատասխանի մթնոլորտում: Հայ վնասվածքաբանները վերազինվեցին նոր ինֆորմացիայով և փորձերով՝հետագա իրենց բուժումներում նոր մեթոդները կիրառելու պատրաստակամությամբ:

Վերին վերջույթի բուժման նորագույն մեթոդները հասանելի դարձան նաև հայ վնասվածքաբաններին

Ժամանակակից բժշկությունը թռիչքային արագությամբ առաջ է սլանում, և շատ հաճախ հայ մասնագետ-բժիշկները հնարավորություն չեն ունենում արտերկրում մասնակցելու վերապատրաստումների, այս կամ այն կոնֆերանսներին: Այդառումով անգնահատելի է «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի AO միջազգային ասոցիացիայի» արդեն 6-րդ տարին Հայաստանում կազմակերպվող վնասվածքաբանության թեմայով սեմինար-դասընթացները:AO-նստեղծվել է Շվեցարիայում և այս տարիների ընթացքում իր արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև վնասվածքաբանության ոլորտի բուժման նորարարությունները լայն շրջանակներում տարածելու շնորհիվ, աշխարհի շատ երկրներ արդեն միացել են ասոցիացիային: Ավելի քանի 100.000 փորձառու վնասվածքաբան-մասնագետներ տարբեր երկրներում արդեն իսկ մասնակցություն են ունեցել հիմնադրամի կազմակերպած միջոցառումներին:

AO Trauma կոնֆերանսի այս տարվա թեման՝ուսահոդի, արմնկային հոդի և բազկոսկրի շրջանի կոտրվածքներն ու դրանց բուժման նորագույն մոտեցումներն էին, որին մասնակցության համար վնասվածքաբաններ էին ժամանել Չեխիայից, Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից, Ռուսաստանից և Բելառուսից:
Սեմինարի 48 մասնակցի հնարավորություն տրվեց մեկ օրվա ընթացքում ինֆորմացվել ոլորտի նորարություններին և վերին վերջույթի կոտրվածքների բուժման կիրառելի մեթոդներին:

Վերին վերջույթի կոտրվածքների և վնասվածքների բուժման նորագույն մեթոդներին նվիրված սեմինարին իրենց մոտեցումներով և փորձառությամբ կիսվեցին ոչ միայն արտասահմանյան, այլ նաև հայ վնասվածքաբանները:

Բժշկական գիտությունների դոկտոր, օրթոպեդ-վնասվածքաբան Արա Այվազյանը հանդես եկավ դասախոսությամբ երեք թեմաներով՝ բազկոսկրի, արմունկոսկրի կոտրվածքներ և մանժետի վնասվածքներ:Յուրաքանչյուր վնասվածք ունի իր առանձնահատկություններն ու բուժման սպեցիֆիկան, ասում է փորձառու վնասվածքաբանը: Եվ ցանկալի արդյունք ապահովելու համար շատ կարևոր է ճիշտ մոտենալ վնասվածքին. «Այսօրվա բժշկությունը թույլ է տալիս հիվանդին վերադառնալ նախավնասվածքային մակարդակին: Եվ մենք բոլորս պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Մենք չպետք է բուժումից հետո ասենք մի քիչ լավ կամ վատ է ստացվել, այլ պետք է անենք ամեն ինչ շատ կարճ ժամանակում հիվանդին նախավնասվածքային վիճակին վերադարձնելու համար: Իսկ դրահամար այսպիսի հանդիպումներն ու քննարկումները շատ կարևոր են նոր ինֆորմացիայովվերազինվելու, աշխարհում կիրառվող բուժման նորագույն մեթոդներին և փորձառություններինծանոթանալու համար»:

Իր փորձով և բուժման մեթոդներով հայ վնասվածքաբանների հետ կիսվելու էր եկել Չեխիայի փորձառու վնասվածքաբանՄարտին Քլոուբը, ում կարծիքով այսպիսի դասընթացներն ու հանդիպումները կարևոր են մի քանի պատճառով. նախ ծանոթանում ես աշխարհի մյուս ծայրում ապրող գործընկերների հետ, հասկանում ես, թե ինչպես են նրանք բուժում վնասվածքը կամ կոտրվածքը, ապա ներկայացնում նաև բուժման քո սեփական փորձն ու մեթոդները. «Ես այսօր ներկայացրեցի բուժման այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում եմ բուժման ընթացքում: Կատարել ռենտգեն հետազոտություն, շփվել պացիենտի հետ՝ հավաքելով անամնեզ, հաշվի առնել բժշկական գիտական ուղեցույցները, որոնք ասում են, թե այս կոտրվածքի դեպքում բուժման որ մոտեցումն է ավելի էֆեկտիվ և ապահով: Երբ ամբողջացնում ես այս բոլորը, ստանում ես լավագույն արդյունքը»:

Մոսկվայի վնասվածքաբանության կենտրոնի մասնագետ Գրիգորի Կարապետյանի կարծիքով էլ այսպիսի դասընթացները ուղղված են ավելի գրագետ վիրահատություններ կատարելուն. «Ժամանակակից բժշկությունը քայլ առ քայլ գնում է բարդությունները նվազագույնի հասցնելու ճանապարհով, կան ժամանակակից ստանդարտներ և նորարություններ կոտրվածքները բուժելու համար: Եվ ես այսօրվա իմ ելույթով ներկայացրեցի այն մեթոդները, որոնցով ես եմ առաջնորդվում»:

Ամբողջ սեմինարը անցավ ակտիվ քննարկումների և երկխոսությունների մակարդակով: Հայ վնասվածքաբաններին հետաքրքրող բոլոր հարցերը ստացան իրենց պատասխանները, իսկ կատարված դիտարկումները ընդունելի արտասահմանյան մասնագետների համար:

AO Հայաստանի ղեկավար, միջոցառման կազմակերպիչ Կարեն Մարտիրոսյանը ամփոփելով սեմինարը կարևորեց այն ինֆորմացիան, ինչը ստացան հայ վնասվածքաբանները այս սեմինարի շրջանակներում. «Այո, այսօր համացանցը հարուստ է տարբեր տիպի բուժման մեթոդներիև իմպլանտների մասին տեղեկատվությամբ, սակայն դրանք ճիշտ կիրառելու համար անհրաժեշտ է ինչպես գիտելիքներ, այնպես էլ որոշակի փորձ: Օրինակ՝ Չեխիայից ժամանացած փորձառու վնասվածքաբան, վերին վերջույթների նեղ մասնագետ Մարտին Քլոուբը այնպիսի մանրամասն ու արժեքավոր տեղեկատվություն է տվեց այսօր, որ համացանցում գտնել ուղղակի անհնար է»:
Բժիշկ Մարտիրոսյանը համոզված է, որ այս դասընթացից հետո վերին վերջույթի որևէ կոտրվածք կամ վնասվածք բուժելիս, այսուհետ հայ մասնագետները կհիմնվեն սեմինարի ժամանակ ներկայացված մեթոդների և փորձերի վրա: Քանի որ այս մոտեցումները ապացուցված և հաստատված են գիտականորեն: