Մենք պետք է պատրաստ լինենք երկար ժամանակ աջակցելու Ուկրաինային. Ստոլտենբերգ
Ռուսաստանը կարծում էր, որ կարող է մի քանի օրից օկուպացնել Ուկրաինան, անցել է 9 ամիս, Ռուսաստանը ամեն օր նահանջում է, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Մադրիդում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 68-րդ նստաշրջանում։
Դաշինքի գլխավոր քարտուղարն ասել է, որ Ուկրաինան ազատագրում է իր հողերը, և դրա լավագույն օրինակն է այս օրերին ազատագրված Խերսոնը;
Ինչպես նշել է Ստոլտենբերգը, Ռուսաստանը դեռևս մեծ քանակությամբ ներուժ ունի.
«Այսօր Ռուսաստանը անօդաչու սարքերով և հրթիռներով գնդակոծում է ուկրաինական քաղաքները, խաղաղ բնակիչները և ենթակառուցվածքները։ Մենք պետք է պատրաստ լինենք երկար ժամանակ աջակցելու Ուկրաինային»,- ընդգծել է նա։