Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չի մտնում ՀԱՊԿ իրավասության մեջ. Դաշնային խորհրդի փոխխոսնակ
ՀԱՊԿ երկրներից յուրաքանչյուրն ինքնուրույն է որոշում իր վերաբերմունքը Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ, ասել է Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, իմ տեսանկյունից, չի մտնում կազմակերպության իրավասության մեջ։ ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքն է որոշում իր վերաբերմունքը այս երկրների նկատմամբ։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա հայտնի է, որ մենք նպաստում ենք կարգավորմանը։ Ընդունել այս հակամարտությունում միայն մեկ կողմին աջակցելու դիրքորոշում, կնշանակի սրել այն։ Մենք պետք է որդեգրենք խաղաղ կարգավորման դիրքորոշումը և օգնենք ապահովելու, որ կարգավորման պայմաններն ընդունելի լինեն բոլոր կողմերի համար»,- ասել է նա: