ՆԱՏՕ-ն սպառել է զենքի և զինամթերքի իր պաշարների մեծ մասը. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն սպառել է զենքի և զինամթերքի իր պաշարների մեծ մասը Ուկրաինային ցուցաբերվող օգնության պատճառով, ուստի անհրաժեշտ է ավելացնել դրանց արտադրությունը։ Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է CBC-ն։
ՆԱՏՕ-ն պետք է ուժեղացնի իր ռազմական հնարավորությունները՝ երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինային աջակցելու համար։
Այդ իսկ պատճառով կազմակերպությունը պետք է մեծացնի զենքի ու զինամթերքի արտադրությունը։
Յենս Ստոլտենբերգը նաև ասել է, որ դաշինքի երկրները պետք է պատրաստ լինեն վճարել որոշակի գին՝ Ուկրաինայի պաշտպանունակությունն ուժեղացնելու համար։