Չինաստանն ու Քաթարը գազային պայմանագիր են կնքել 27 տարով
Քաթարական QatarEnergy պետական ընկերությունը և չինական Sinopec-ը 27 տարի ժամկետով հեղուկ բնական գազի մատակարարման պայմանագիր են կնքել, երկուշաբթի՝ նոյեմբերի 21-ին, հայտնել է Reuters-ը։
Հյուսիսային հանքավայրը աշխարհի ամենամեծ գազային հանքավայրի մի մասն է, որը Քաթարը կիսում է Իրանի հետ, Թեհրանն իր մասնաբաժինը անվանում է Հարավային Պարս:
QatarEnergy-ն այս տարվա սկզբին հինգ գործարք է ստորագրել Հյուսիսային դաշտի ընդլայնման համար։