ԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավորՏավուշում ոստիկանը մեքենայով բախվել է ձիուն և կողաշրջված հայտնվել այգում. նա տեղում մահացել էԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան նվազել է
Քաղաքականություն

Ծիսական սպանություն, ադրբեջանցիների հետք. Պեմզաշենի դեպքերով մեղադրյալ Տիխի հետքերը տանում են Ադրբեջա՞ն. Mediahub.am

8-ամյա երեխայի «ծիսական սպանություն», գողության իմիտացիա, ադրբեջանական հետք․ Պեմզաշեն համայնքում նոյեմբերի 9-ին կատարված մոր եւ նրա երկու անչափահաս երեխաների սահմռկեցուցիչ սպանությունը շիրակցիներին այլ հետքերի վրա է տանում։ 2022թ․-ին Հայաստանի եւ Ադրբեջանի համար խորհրդանշական օրերին Շիրակի մարզում տեղի են ունենում սպանություններ՝ գրեթե նույն ձեռագրով։ Այս մասին գրում է Mediahub.am-ը:

Սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը իր տան մեջ հայտնաբերվում է Գյումրիի «Հենզել և Գրետել» մանկապարտեզի հավաքարար սպանված Մելսիդեայի դին՝ պարանոցի շրջանում սուր-կտրող ծակող առարկայից ստացած հարվածի հետքերով։ Հանցագործը կամ հանցագործները հափշտակել էին տարեց կնոջ վզնոցը։

Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը Պեմզաշենում սպանվում են Զարինեն եւ նրա երկու անչափահաս երեխաները։ Դեպքը տեղի է ունենում հայ ժողովրդի համար Շուշիի անկման, ադրբեջանցիների համար՝ հաղթանակի օրը։ 2020 թվականի այդ օրը ստորագրվեց եռակողմ հայտարարությունը, որով Արցախի ավելի քան 75 տոկոսը Հայաստանի իշխանությունը հանձնեց Ադրբեջանին։

Համադրելով այս երկու ժամանակահատվածում Շիրակի մարզում տեղի ունեցած սպանությունները, Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը նկատում է՝ իրավապահ մարմինները պետք է գնան սպանության դրդապատճառները բացահայտելու հետքերով։

«Երկու դեպքում էլ ձեռագիրը նույնն է, կատարողներն են տարբեր։ Առաջին սպանությունը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 21-ին՝ չբացահայտվեց, ենթադրում եմ, որ պատճառներից մեկն էլ այն էր, որ սպանությունը հասարակական լայն հնչեղություն չստացավ։ Գյումրի քաղաքում ներխուժել էին տարեց կնոջ տուն, դանակով դաժանաբար սպանել ու գողության իմիտացիա ստեղծելու համար տարել էին միայն պարանոցի շղթան։ Նույն ձեռագիրը տեսնում ենք Պեմզաշենում․ տարել էին միայն Զարինեի վզի շղթան, ձեռք չէին տվել ո՛չ օղերին, ո՛չ տանը եղած գումարին ու ոսկեղենին։ Այս երկու նշանակալից օրերին Հայաստանում կատարված գրեթե նույն ձեռագրող սպանությունները որոշակի կասկածներ է առաջացնում»,- MediaHub-ի հետ զրույցում նշում է Պողոսյանը։

Շեշտում է՝ իրավապահ մարմինները չեն ճշտել ենթադրյալ հանցագործների՝ Վրույր եւ Արկադի Բարսեղյանների կապը ադրբեջանական գաղտնի ծառայությունների հետ, հայտնի է միայն, որ Արկադի Բարսեղյանը մշտապես գտնվել է ՌԴ-ում՝ արտագնա աշխատանքի։

«Տիխ մականունով Արկադի Բարսեղյանը բավականին մեծ կապեր է ունեցել ադրբեջանցիների հետ, տեղեկություն կա, որ ֆինանսական խնդիրներ՝ նույնպես։ Այս մասին խոսվում է տարբեր մակարդակներում, տարբեր անհատների կողմից, տեղեկության իսկությունը պետք է պարզի իրավապահ համակարգը։ Շատ կասկածելի է, որ դեպքը դեռեւս ամբողջությամբ չբացահայտված, խոսվեց ենթադրյալ հանցագործներից մեկի՝ Վրույրի առողջական խնդրիների ու Արկադիի՝ ինչ-որ ալիբիներ ունենալու մասին։ Ենթադրում եմ, որ իրավապահները փորձել են գործը բացահայտելու իմիկտացիա ստեղծել՝ հասարակությանը հանդարտեցնելու համար»,-նշեց նա։

Սպանություններն ունեն ծիսական ձեռագիր

Պեզմաշենում ընտանիքի սպանության առաջին օրը բավական մեծ արտահոսքեր եղավ․ հասարակության մեջ տարածվեց սպանության նկարները։ Այս առնչությամբ Պողոսյանը ոստիկանություն հայտարարություն է տվել, քրեական գործ է հարուցվել։ Իրավապաշտպանը նկատում է՝ սպանվածների լուսանկարի շատ արագ տարածումը եւս որոշակի կասկածներ է հարուցում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: