15 նոր ու ժամանակակից տրոլեյբուս մինչև տարեվերջ կլինեն Երևանում
Երևանի քաղաքապետարանում կայացած նիստի ժամանակ նշվել է, որ համայնքային միջոցներով կհամալրվի «Էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը: 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուս մինչև տարեվերջ կլինեն Երևանում:
Ընթացքի մեջ է նաև «Zhong Tong» մակնիշի 150 և «MAN» մակնիշի 87 նոր ավտոբուսների ներկրման գործընթացը: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է արդեն իսկ սկսել վարորդների հավաքագրումը: