Վրաստանի նավահանգիստները նախապատրաստվում են 5 բալանոց փոթորկի
Վրաստանի նավահանգիստները չեն ընդունում և դուրս չեն թողնում նավերին՝ սպասվող 5-բալանոց փոթորկի պատճառով։ Այդ մասին տեղեկացրել է ծովային տրանսպորտի զարգացման հարցերով գործակալության մամուլի ծառայությունը, հաղորդում է РИА Новости-ն։
«Եղանակային պայմանների վատանալու դեպքում նավահանգիստը փակվում է, և դադարեցվում է նավերի շարժը, դա սովորական աշխատանքային ռեժիմ է։ Երբ քամին նվազում է, փոքր նավերը կարող են մտնել նավահանգիստ: Այս պահին բոլոր նավահանգիստները փակ են»,- հայտարարել է գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Նանուկա Արոշիձեն:
Ներկայումս Աջարիայում 3-բալանոց փոթորիկ է: