Ժողովրդավարությունը դրոշակ սարքողները իրականում ամենադիկտատորներն են ու ամենաշատն են մարդու իրավունքների վրայով անցնում
Սկսվեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ անդամ, ակտիվիստ Գոռ Սարգսյանը և հավելել.
«Արևմուտքը Ռուսաստանի հավաքականին արգելել է մասնակցել առաջնությանը:
Հա-հա Արևմուտքը: Ժողովրդավարության հայրը, մարդու իրավունքների համար ամեն բանի պատրաստ Արևմուտքը)):
Այս ամենը ինչի համար եմ գրում, որ պարզ լինի, որ ժողովրդավարությունը դրոշակ սարքողները իրականում ամենադիկտատորներն են ու ամենաշատն են մարդու իրավունքների վրայով անցնում:
Նույն էլ Հայաստանում է:
Չկա ժողովրդավարություն, ու թքած ունեն մարդու իրավունքների վրա:
Ու մեկ էլ այն մարդկանց համար եմ գրում, որ ասում են, թե իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում: Հիմա հասկանո՞ւմ եք, որ ամեն կարևոր պրոցես քաղաքականության հետ կապ ունի»: